ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2025 | 07:24

Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ, ԱՄՆ-ն ու Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։

Երկու երկրների ներկայացուցիչները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի քաջությունը՝ իրենց հայրենիքի պաշտպանության գործում և համաձայնեցին, որ այժմ ժամանակն է սկսել երկարատև խաղաղության հասնելու գործընթացը։

Ուկրաինական պատվիրակությունն արտահայտեց ուկրաինացի ժողովրդի խորին երախտագիտությունը նախագահ Թրամփին, ԱՄՆ Կոնգրեսին և ամերիկացի ժողովրդին՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում նշանակալի առաջընթաց ապահովելու համար։

Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ենթակա է Ռուսաստանի Դաշնության ընդունման ու միաժամանակյա իրականացման։ ԱՄՆ-ն կհաղորդի Ռուսաստանին, որ խաղաղության հասնելու համար վճռորոշ գործոնն այդ երկրի փոխադարձ քայլերն են։

Միացյալ Նահանգները անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։

Պատվիրակությունները քննարկեցին նաև խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության ջանքերի կարևորությունը, հատկապես նշված հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։

Երկու պատվիրակությունները համաձայնեցին նշանակել իրենց բանակցային թիմերին և անհապաղ սկսել բանակցությունները՝ Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն հանձնառու է այս կոնկրետ առաջարկները քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց, որ խաղաղության գործընթացում եվրոպական գործընկերները պետք է ներգրավված լինեն։

Վերջում, երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր՝ Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը և երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7892

Մեկնաբանություններ